ԲԴԽ–ն հեռացավ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջը որոշելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

ԲԴԽ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցնելու պահանջով այսօր ևս նիստ է գումարել։ Որպես վկա հրավիրված Վճռաբեկ դատարանի անդամներ Ստեփան Միքայելյանը և Սուրեն Անտոնյանը չէին ներկայացել դատարան։ Նրանց հրավիրելու միջնորդություն ներկայացրած գիտնական անդամները միջնորդեցին նիստը հետաձգել և ապահովել վկաների ներկայությունը, սակայն դատավոր անդամները չհամաձայնեցին, հարցը դրվեց քվեարկության, ձայների 3 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ նիստը հետաձգելու միջնորդությունը մերժվեց և հարցի քննությունն ավարտվեց։

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով նիստի ժամանակ ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հարցի լուծման վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի ժամը 12։30-ին։

Հարցի քննությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի 2 անդամներին որպես վկա ԲԴԽ հրավիրելու հիմքով։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019-ի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019-ի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։ Տավարացյանը նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, և քանի որ, ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն, ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն 2 անգամ չմասնակցելու և իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի 3 անդամները հրավիրել են նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news