Հայց՝ Մայր Աթոռի դեմ․ Գարեգին Բ-ն 200 միլիոնի պատվիրել է, բայց չի վճարել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Գարեգին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը սկսվել է: Օրերս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական առաջին նիստը: Իսկ օգոստոսի 21-ին երկրորդ նիստն է կայանալու:

Նախկին պատգամավորի և վեհարանի միջև վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։ Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։

Հայցի պահանջն է՝ պարտադրել, որպեսզի Մայր Աթոռի տնտեսական բաժնի պատասխանատուն ստորագրի ավարտական ակտը և վճարի գումարը: Դատարանը դեռևս նյութերին ծանոթանալու և նախնական լսումների փուլում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news