Հակառակորդի կրակից վիրավորված 33-ամյա զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 29, 24News

զինվոր

Հուլիսի 28-ին ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այդ մասին 24News-ի զրույցում հայտնեց Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը։

«Վիրավորված պայմանագրային զինծառայողը` Վլադիմիր Օսիպյանը, Տավուշի մարզի Զորական գյուղից է, Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել երեկ՝ հուլիսի 28-ին, ժամը 23։10-ին։ Զինծառայողն ստացել է ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք, համապատասխան բուժօգնություն է ցույց տրվել,  հոսպիտալացվել է։ Զինծառայողի վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, 14։00-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ»,- նշեց Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 24News-ի հետ զրույցում հայտնեց, որ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակից։

Ավելի ուշ Պն խոսնակը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պայմանագրային զինծառայող, կ-ստ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառոկորդի կրակից»: