Քաղցրաշենցիները փակել են գյուղ տանող ճանապարհը․ պահանջում են բացել գյուղի մանկապարտեզը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Հասարակություն

Արարատի մարզում, այսօր, հուլիսի 29-ին լարված իրավիճակ է ստեղծվել. Քաղցրաշեն գյուղի բնակիչներն, ի նշան բողոքի, փակել են Քաղցրաշեն գյուղ մտնող ճանապարհը եւ պահանջում են, որպեսզի Տարածքային կառավարման նախարարությունն ու Արարատի մարզպետարանը վերջապես հստակ պատասխան տան, թե երբ է ի վերջո գյուղի մանկապարտեզի շահագործման հարցը լուծվելու։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, 3 տարի է, որ մանկապարտեզը չի գործում, այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են, քանի որ շինարարական կազմակերպությունը հայտնվել է ինչ-որ դատակլան քաշքշուկի մեջ:

Գյուղացիներն ընդառաջելով գյուղապետին եւ Ոստիկանության ծառայողներին, ճանապարհը բացել են, սակայն նշել են, որ եթե մինչեւ օգոստոսի 1-ը խնդիրը չլուծվեց, այս անգամ փակելու են Երեւան-Արտաշատ մայրուղին։