ՀՀ-ի և ԱՀ-ի միջև լարվածության պիկից հետո սա Փաշինյանի 1-ին այցն է Արցախ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտում: Այդ առիթով Արցախ կմեկնեն նաև վարչապետը և այլ անձինք: Փաշինյանին հրավերն ուղարկել է Համաշխարհային օլիմպիական կոմիտեն՝ Իշխան Զաքարյանի նախագահությամբ:

Ուշագրավ է, որ մայիսյան եռատոնից հետո, երբ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև լարվածությունը հասավ պիկին, սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է լինելու Արցախ:

Ի դեպ, օգոստոսի 7-ին սպորտային խաղերին մասնակցող թիմերը տուրով կշրջեն Արցախով և կվերադառնան Երևան՝ այստեղ շարունակելու խաղերը: Այս տարի խաղերին պատվիրակություններ են ժամանելու նաև Թուրքիայից՝ Վան, Իգդիր, Կարս քաղաքներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: