ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 31, 24News
Կյանքի 82-րդ տարում մահացել է քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը:
Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` ցավակցելով նկարչի հարազատներին ու մտերիմներին մեծ կորստի համար:
Ֆրիդ Սողոյանը ծնվել է Լենինականում։ 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր։
Ֆրիդ Սողոյան ստեղծագործություններից են «Նկարչուհին», «Արթիկցի քարհատ բանվոր», «Վաստակավոր երկրաբան Ավետիսյանը», «Կնոջս դիմաքանդակը», «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», «Հորս դիմաքանդակը», «Արարողը», «Արևածագ», «Նեստոր տարեգիրը»: Նա կերտել է նաև Ստեփան Շահումյանի, Արևելքի մեծ իմաստասերների արձանները՝ Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում, Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ -ում, ԼՂՀ -ում։