Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը կմասնակցի ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

Անդրանիիկ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը համաձայնություն է հայտնել սեպտեմբերին գալ Երևան և խորհրդակցական մակարդակով մասնակցել ապրիլյան պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին: Այս մասին 24News-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

«Ես այսօր զրուցեցի գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ: Նա ուրախությամբ համաձայնեց սեպտեմբերին գալ Հայաստան ու մասնակցել մեր հանձնաժողովի աշխատանքերին՝ խորհրդակցական մակարդակով»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Նախկինում Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ ապրիլյան պատերազմի պատճառները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրվել են նախկին և ներկա զինվորականներ, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Նորատ Տեր-Գրիգորյանցը: Վերջինս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ դեռ հրավեր չի ստացել:

Խորհրդային բանակի գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը, որն այժմ բնակվում է ՌԴ-ում, 1991 թ․-ին վերադարձել է Հայաստան, որտեղ նշանակվել է պաշտպանական ոլորտում ամենաբարձր պաշտոնների: 1993 թ․-ին եղել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար: