Կառավարությունում կստեղծվի Թվայնացման խորհուրդ․ Ավինյանը ստորագրել է որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1, 24News

կառավարություն

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծվում է Թվայնացման խորհուրդ: Այդ մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է, կազմում ընդգրկված են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը,Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից: