Ստավրոպոլում խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ կան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 2, 24News

Hivandanoc

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Այս մասին ճշտել է ՌԴ դեսպանությունը։

«Համաձայն ստացված տեղեկատվության, տուժել է 1980թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) եւ իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին եւ 2015թ․-ին):

Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։

Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար»,–նշված է գրառման մեջ։