Աստրախան-Ստավրոպոլ ճանապարհին վթարի 5 զոհերից 3-ը հայեր են. ՀՀ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

1

Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար. բախվել են բեռնատարը և ավտոբուսը: Այդ մասին  տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ 

Վթարի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի:

Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա. Պ.-ն (ծնված  2015 թ.) և Ա. Պ.-ն (ծնված 2010 թ.):

Ավելի վաղ, հղում անելով ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին, նշել էինք, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։ 

«Համաձայն ստացված տեղեկատվության՝ տուժել է 1980 թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․ Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և նրա երկու զավակները (ծնված՝ 2010 թ․-ին և 2015 թ․-ին):