Արցախում կմեկնարկի մանսուրյանական համերգաշարը

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

1

Սեպտեմբերի 1-ին` ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի  կինոերաժշտությունը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանն այս տարի դարձել է 80 տարեկան: Այդ առթիվ կկազմակերպվի մանսուրյանական համերգաշար, որի մեկնարկը տրվելու է Արցախից:

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ քննարկել է Արցախում մանսուրյանական օրերի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:

 Իր խոսքում ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ արցախցիներն անհամբեր սպասում են մանսուրյանական օրերին, և հատկանշական է, որ մեկնարկը տրվում է Արցախից ու ավարտվելու է Գյումրիում:
     «Սա ցույց է տալիս այն միասնականությունը, որը առկա է մեր ժողովրդի մեջ: Մշակույթը միավորում է մեզ բոլորիս, և այսօր մենք միասնական մշակութային դաշտի ստեղծման ճանապարհին ենք»,- նշել է Լ. Հովհաննիսյանը: