Բռնցքամարտիկ Սուրեն Առաքելյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

 

1

Սուրեն Առաքելյանը դարել է Եվրոպայի չեմպիոն։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա-ի ֆեյսբուքյան էջից։ Գրառումը՝ ստորև․

«Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում րոպեներ առաջ Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը հաղթեց ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Արծաթե մեդալ նվաճեց 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Վաղը ռինգ դուրս կգան ու չեմպիոնի կոչման համար կպայքարեն 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը»: