ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
«Երազանք ունեցող վարչապետը խիստ կարևոր է, և եթե այդ 6 կոնսենսուսային կետերը, անկախ քաղաքական փոփոխություններից, դիրքավորումից, կարողանանք պահպանել հասարակության մեջ, ապա կունենք այն հասարարական կոնտրակտը, որը կբերի 2050 թվականի երազանքին»։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։
Ըստ պատգամավորի՝ անկախ այն հանգամանքից, թե ո՞ր քաղաքական ուժը կլինի իշխանության, այս 6 կետերը պետք է հարազատ լինեն բոլորին և լինեն ժառանգական։
Սոս Ավետիսյանը խոսել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների և արտախորհրդական ընդդիմության ձևավորման անհրաժեշտության մասին։
Շարունակությունը՝ տեսանյութում։