«Քրեական հետապնդման հիմքեր չկան». վարչապետն ու ՔԿ նախագահը քննարկեցին «Ամուլսարի» հարցը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրել, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով, որը հարուցված է եղել Քրեական օրենսգրքի 282 հոդվածով, որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմք չկա»,- ասաց Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանի ճշգրտմանը, թե գործը կարճվելո՞ւ է, Գրիգորյանը պատասխանեց. «Որոշման վրա աշխատում ենք, այս փուլում մեղադրանք առաջադրելու և հետապնդման ենթարկելու հիմք չկա, այո՛, ուղղվածությունը դա է գործի քննության»: