Թուրքիայում պետական ահաբեկչություն է տեղի ունենում. Կարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է Դիարբեքիրում ցույցի ժամանակ մասնակից քուրդ պատգամավորներին բռնության ենթարկելու մասին։

Կարո Փայլանը գրել է. «Վանի, Մարդինի ու Դիարբեքիրի քուրդ քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների ու պատգամավորների դեմ։

Պետությունը հեռացնում է պաշտոնից ժողովրդի ընտրած քաղաքապետին, հետո ծեծում ժողովրդի ընտրած պատգամավորներին։ Սա պետական ահաբեկչություն է», - գրել է Կարո Փայլանը։