Թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 000 դոլար

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

թալան

Օգոստոսի 21-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 21-ը՝ ժամը 09:00-ն ընկած ժանամականահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Արցախի պողոտա 4-րդ նրբանցքի 6-րդ հասցեում գործող «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ- ի շենքի 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, կոմերցիոն տնօրենի աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանը դուրս են նետել, իսկ հետո միջից հափշտակել 20 հազար ԱՄՆ դոլար: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Դեպքի փաստով հարուցվել է քրգործ: Աղբյուրը նաև նշում է, որ գողության մասին ոստիկանությունն ահազանգել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Ռռուբեն Խանգոյանը, որը նշված ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենն է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու համար: