Վանաձորի ոստիկանները երիտասարդի տաբատի գոտկատեղից ատրճանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 21-ին՝ ժամը 16.30-ի սահմանում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Ավետիսյան փողոցի 19-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ: 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: