Կոռուպցիա, թե՞ պայմանավորվածություն «Լիդիանի» հետ․ ինչ շահ ունի կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վստահ է, որ Ամուլսարում հանքի շահագործում թույլ տալը, կնշանակի կորցնել Ջերմուկի զբոսաշրջային գրավչությունը։ Այս մասին պատգամավորն ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Թե ո՞րն է հանքը բացելու կառավարության շահագրգռվածությունը, ըստ պատգամավորի, երկու ենթադրություն կարելի է անել։

«Խոստացված տնտեսական հեղափոխությունը ձախողվել է։ Եվ հիմա տարին մոտենում է ավարտին, ներդրումներ չկան։ Երևի կա պայմանավորվածություն, որ հանքի շահագործման դեպքում նոր ներդրումներ կգան, և տարեվերջին կառավարությունը կկարողանա ներդրում ցույց տալ, որպեսզի ինչ-որ կերպ տնտեսական աճ ապահովի։  Մյուս տարբերակը, որին ես չեմ ուզում հավատալ, կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ կամ անհատական շահագրգարվածություններ»,- եզրակացրել է ԼՀԿ քարտուղարը։

Շարունակությունը՝ տեսանյութում։