Օգոստոսի 25-ից 31-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 650 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: