Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարգսյանի եղբորորդին ազատվել է պաշտոնից. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ՊԵԿ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի հարկայինի պետ Ռուբեն Սարգսյանը, ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարգսյանի եղբորորդին է։

Նա ավելի վաղ՝ հեղափոխությունից առաջ, զբաղեցնում էր Կոտայքի հարկայինի պետի պաշտոնը, այդ ժամանակ վերադասների հետ չհամաձայնեցված ստուգում էր իրականացրել, որի պատճառով ազատվել էր աշխատանքից ու տեղափոխվել «աքսորավայր»՝ Եղեգնաձոր, որտեղ փող աշխատել, ըստ էության, հնարավոր չէ։ Կարճ ժամանակ անց, սակայն, նա նշանակվել էր Գեղարքունիքի հարկայինի պետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news