Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհուրդ ստեղծելու եւ դրա աշխատակարգը հաստատելու մասին որոշում։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհուրդ եւ հաստատել դրա աշխատակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքների իրականացման նպատակով ձեւավորել խորհրդի ներքո գործող աշխատանքային խմբեր՝ մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 16-ը:

3. Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծի ներկայացման համար վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի դեկտեմբերի 25-ը»: