ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
«BBC»-ն գրում է, որ 95 տարեկանում կյանքից հեռացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն:
«Հանգչե՛ք խաղաղությամբ, Ռոբե՛րտ Մուգաբե»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Զիմբաբվեի կրթության քարտուղար Ֆադզայ Մահերը:
2017-ի նոյեմբերին ռազմական հեղաշրջումից հետո 30 տարի ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն հեռացվել էր իշխանությունից: Նա անկախացումից հետո հաղթել էր Զիմբաբվեի առաջին ընտրությունը՝ 1980-ին դառնալով վարչապետ, իսկ 1987-ին դարձել էր նախագահ:
1964 թվականին նախկին Ռոդեզիայի կառավարությանը քննադատելու համար Ռոբերտ Մուգաբեն բանտարկված է եղել։
1973-ին, գտնվելով բանտում, Մուգաբեն ընտրվել էր Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միության (Զանու) նախագահ: