Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսվել է կալանավորների փոխանակման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 7, 24News

рыбин

Մոսկվայի ու Կիևի միջև սկսվել է կալանավորների փոխանակման գործընթացը, գրում է strana.ua-ն՝ հավելելով, որ ուկրաինական «Բորիսպոլ» օդանավակայանից արդեն մեկնել է ազատ արձակված ռուսներին տեղափոխող օդանավը: 

рыбин2

«Ուկրաինայի ժամով ժամը 10:06-ին, օդանավը մեկնեց «Բորիսպոլ»-ից»,- գրում է թերթը:

Ըստ պայմանավորվածության՝ Ուկրաինայից Ռուսաստան է մեկնում 33 մարդ: Նրանց հետ վերադառնում է նաև «РИА Новости Украина» պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկին, որն ազատ է արձակվել դատարանի վճռով:

рыбин5
Flightradar-ն էլ հայտնում է, որ ազատ արձակված ուկրաինացի կալանավորներով հատուկ օդանավն էլ արդեն վայրէջք է կատարել Կիևում:

Ռուսաստանն ու Ուկրաինան ամռան վերջին սկսել են ձերբակալված ու դատապարտված անձանց միաժամանակյա ազատ արձակման հարցով աշխատանքները:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news