Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Լագարդին ԵԿԲ-ի ղեկավարի պաշտոնում նշանակելուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստին Լագարդին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում նշանակելուն:

Քվեարկությունը տեղի Է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում, որը հեռարձակվել Է Եվրախորհրդարանի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լագարդին ԵԿԲ-ի ղեկավար նշանակելու օգտին քվեարկել են 649 պատգամավորներից 394-ը:

Այժմ ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 17-18-ին կայանալիք գագաթնաժողովում պետք Է հաստատեն նրա նշանակումը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news