«Պուտինին քշելու» մտադրությամբ Յակուտիայից ոտքով Մոսկվա ուղևորված շամանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 19, 24News

Բուրյաթիայի Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է հետախուզման մեջ գտնվող Յակուտիայի բնակիչ Ալեքսանդր Գաբիշևին, հայտնում է BBC-ն՝ հղում անելով ՆԳՆ շրջանային վարչությանը:

Գաբիշևը հայտնի է որպես «շաման-մարտիկ, որը գնում է վտարելու Պուտինին»:

«Սեպտեմբերի 19-ին «Բայկալ» դաշնային մայրուղու 202-րդ կմ-ի վրա ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 1958 թվականի ծնված տղամարդու, որը հետախուզման մեջ է գտնվում Յակուտիայում հանցագործություն կատարելու համար»,- ասվում է իրավապահ մարմնի հաղորդագրության մեջ:

Գաբիշևը որոշել էր քայլելով հասնել Մոսկվա՝ «Կրեմլից չար ոգի Պուտինին քշելու» նպատակով: Հաղորդվում է, որ ձերբակալվածին տեղափոխելու են Յակուտիա հետաքննություն անցկացնելու համար: