ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
«ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն արեց իր քայլը, պահեց իրեն մի մարդու պես, ով ունի սպայի արժանապատվություն։ Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի պահ ոգևորվեց, հետո տղամարդկությունը չհերիքեց»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում, անդրադառնալով ուժայինների ղեկավարների հրաժարականներին, ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանն իր սենյակում ընդունում է ահաբեկչական խմբավորման պարագլուխներին, մարդկանց, ովքեր թքել են իր ոստիկանապետի վրա, գերի են պահել նրան, և նրանց հետ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ է սկսում, բնականաբար ոստիկանապետի մոտ այդ հարցը պետք է առաջանար՝ շարունակե՞լ ծառայել նման մարդուն, թե ոչ»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։