Ե՛տ վերցրեք որոշումը, թալանը բացահայտելու այլ ձևեր կան․ ՀՀ նախկին վարչապետի հորդորը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Հայաստանում բանկային գաղտնիքի մասին օրենքը կարող է փոխվել միայն մեկ ուղղությամբ, այն է՝ լրացուցիչ երաշխիքներ ստեղծել դրա պահպանումը ուժեղացնելու եւ բանկերից ցանկացած արտահոսք բացառելու համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

«Հորդորում եմ Վարչապետին ետ վերցնել որոշումը. թալանը բացահայտելու բազմաթիվ այլ ձեւեր կան»,-հավելել է նա: