Աշխարհի Գավաթում Արոնյանը և Վաշյե-Լագրավը հաղթողին կորոշեն թայ-բրեյքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 25, 24News

լևոն արոնյան

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկրորդ պարտիայում ևս Լևոն Արոնյանը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը չպարզեցին հաղթողին: Հայ գրոսմայստերը խաղում էր սևերով: Քառորդ եզրափակիչի այս դիմակայության հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 25-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից:

Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին: Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: