Փարիզում փակվել է այն փողոցը, որտեղ ապրում էր Ժակ Շիրակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Փարիզի Տուրնոն փողոցը, որտեղ  ապրել էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, փակվել է նրա մահվան լուրից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փողոցում մի քանի շարքով տեղադրվել են մետաղական արգելապատնեշներ, որոնց հարևանությամբ հերթապահություն են իրականացնում ոստիկանական ջոկատները: 

Իրավապահները ստուգում են անցորդների փաստաթղթերը՝ ներս թողնելով միայն հարակից տների բնակիչներին և լրագրողներին: