ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Աշխարհի՝ 2019 թ. առաջնության պոկում վարժությունում օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) փոքր արծաթ նվաճեց:
Այս քաշային կարգում Հայաստանն է ներկայանցնող մեկ այլ ծանրորդ՝ Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը, 192 կգ-ով 6–րդն է:
Փոքր ոսկին բաժին հասավ +109 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Լաշա Տալախաձեն: Վրաց ծանրորդը վարժությունն ավարտել է 220 կգ-ով՝ սահմանելով պոկում վարժության աշխարհի ռեկորդ:
Առջևում հրում վարժության մրցափուլն է: