Մասիսում 25–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակություն

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Ռաֆիկ Ս.-ն Մասիսի քաղաքի 7-րդ փողոցի սկզբնամասում իր վարած BMW մակնիշի 35 ZZ 375 համարանիշի ավտմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիսի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ս. Ա.-ին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: