ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Երևանում կայացած ԵԱՏՄ նիստին: Գրառումը՝ ստորև․
«Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵԱՏՄ գագաթաժողովը:
Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Ռոհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը փորձեց վերականգնել (ապարդյուն) հայ-ռուսական հարաբերությունների այն մակարդակը, որ կար Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք:
Բարձրաստիճան հյուրերը այցելելեցին Սերժ Սարգսյանի օրոք բացված ԹՈՒՄՈ կենտրոն և Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցած օդանավակայանով մեկնեցին Երեւանից»: