ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News
Փարիզում դանակով զինված տղամարդը ներխուժել է քաղաքային ոստիկանության գլխավոր բաժանմունք և հարձակվել սպաների վրա, տեղեկացնում է reuters.com-ը: Հարձակում գործած անձը սպանվել է:
Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 4 ոստիկան:
Նախնական տվյալների համաձայն՝ հարձակված անձը աշխատել է ոստիկանության գլխամասում: Նրա դրդապատճառները դեռևս անհայտ են:
Ֆրանսիական ոստիկանության խոսնակն ասել է, որ ինքը ոչ մի բացատրություն չունի այս հարձակման հետ կապված, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում:
Ոստիկանության շենքի մոտակա մետրոկայարանն անվտանգության նկատառումներով փակվել է, մարդկանց հեռացրել են շենքի մոտակայքից: