ԱՄՆ վիզայի հայցորդները այսուհետ կապացուցեն, որ կարող են ապահովել բուժապահովագրության ծախսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

 

ամն
Fox News-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով ԱՄՆ վիզաներ ստանալու հայցորդները այսուհետ պետք է ապացուցեն, որ կարող են ապահովել բժշկական ապահովագրման ծախսերը։

Հայցորդներին ԱՄՆ մտնել չեն թույլատրի, եթե բժշկական ծախսերը ծածկելու պլաններ չունենան մուտքից 30 օր հետո կամ էլ չեն ունենա բավականաչափ ֆինանսական միջոցներ ծախսերը ծածկելու համար։

Ըստ աղբյուրի՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից և կվերաբերի վիզաների այն հայցորդներին, որոնք երկրի սահմաններից դուրս են։ Իսկ այն միգրանտները, որոնք արդեն ԱՄՆ տարածքում են, մշտական կացության իրավունք ունեցող անձինք, օտարերկրացիները, որոնք դիմել են ապաստան տրամադրելու համար, ինչպես նաև փախստականներին և երեխաներին, փոփոխությունը չի վերաբերվի։