ԱՀ ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության մասին նոր օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ՀՀ Կրթության Գիտության, Մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Այսօր հանդիպեցի պետության կողմից հիմնադրված բուհերի ռեկտորների հետ։ Թեման՝ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի քննարկումն էր։

Մանրամասն քննարկել ենք ցանկացած կետ, եթե դրա վերաբերյալ ներկաներից անգամ մեկ հոգի տարակարծություն ուներ։ Բուհերի կառավարման, ակադեմիական խորհրդի գործառույթների, հաշվետվողականության, գիտական աստիճանաշնորհման երկաստիճան, թե միաստիճան համակարգի և այլ հարցերի շուրջ լսեցինք մեր գործընկերների կարծիքներն ու դիտարկումները։

Վստահ եմ, որ նման քննարկումների արդյունքում կկարողանանք բարձրագույն կրթության և գիտության այնպիսի համակարգի հիմք դնել, որտեղ թե՛ ուսանողը, թե՛ դասախոսը, թե՛ գիտնականը և թե՛ կրթության կազմակերպման պատասխանատուն իրենց ներուժն իրացված և գնահատված կզգան։ Համակարգային փոփոխությունները միշտ ցավոտ են լինում, միշտ քարքարոտ ճանապարհ են անցնում, բայց այդ խոչնդոտները հաղթահարելով միայն հնարավոր է որևէ արդյունք ակնկալել։

Շնորհակալ եմ արդյունավետ քննարկման համար։Նման հանդիպումները շարունակական կլինեն տարբեր շահակիցների հետ»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news