Կա՛մ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք․ մանրամասներ՝ Վանաձորի սպանությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

խաչ

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Զորի Բաբայանը միջնորդություն է ներկայացնելու Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-այա Հակոբ Գրիգորյանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ նշված քրեական գործի շրջանակում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են, որ սպանություններից առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակիչ 18-ամյա Գոռ Սամվելյանը, որը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմանում, Վանաձորի պետական բժշկական քոլեջի մոտ գտնվող կիսակառույց շինությունում վայր ընկնելու հետևանքով:

Նշված դեպքը ոստիկանության Տարոնի բաժնում գրանցվել էր որպես դժբախտ պատահար: Հոկտեմբերի 6-ին Լոռու մարզի ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 04:00-ի սահմանում, ավտոմեքենայի արգելակման հետ կապված միջադեպի պատճառով Վանաձորի կենտորնական փողոցների շենքերից մեկի բակում գտնվող շինությունում 2 անծանոթներ հարվածել են Գ. Սամվելյանի գլխին, որը կորցրել է գիտակցությունը, և երբ ուշքի է եկել, դիմել է փախուստի՝ դեպքի վայրում թողնելով իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված ավտոմեքենայի մեջ եղել է նաև Գ. Սամվելյանին պատկանող «Բրունի» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը՝ լիցքավորված մի քանի փամփուշտներով:

Պարզվել է, որ այդ 2 անձինք եղել են Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Օհանյանը և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ 30-ամյա Գոռ Գրիգորյանը: Պարզվել է, որ նշված դեպքից հետո Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները Ա. Օհանյանի և Գ. Գրիգորյանի դիերը հայտնաբերել են Վանաձորում՝ աղմկահարույց դեպքի վայրում:

Ոստիկանները ձեռնարկում են նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գ. Սամվելյանին պատկանող Mercedes-ի համարանիշներն ու ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ Mercedes-ը ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզի Բազում գյուղի Ջերմոցների փողոցի 1 հասցեի մոտ, որի վրայից բացակայել են համարանիշները: Mercedes-ը տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատոկ տարածք:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Միչուրինի փողոցի 20 տան բակում եղած լողավազանի հարևանությամբ՝ ծառերի մոտ, հայնաբերվել է կարճեցված փողով ինքնաձիգ, իսկ Հ. Գրիգորյանն էլ աշխատում է Վանաձորի թատրոնում: Նրա հայրը, ըստ տեղեկությունների, Լոռու մարզում եղել է ճանաչված դերասան:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Զորի Բաբայանի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել էր Վանաձորի բնակիչ 46-ամյա Հակոբ Գրիգորյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Վանաձորում աղմկահարույց սպանությունների համար հենց նա էր կասկածվում, ով էլ հանցագործությունը կատարելուց հետո, երբ տեսել է, որ ոստիկանները րոպեների ընթացքում ժամանել են դեպքի վայր, մոտեցել է նրանց, և երբ համոզվել է, որ ոստիկանության ծառայողներ են, հայտնել է, որ ինքն է սպանել նշված անձանց, ինչից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Լոռու մարզային վարչություն:

Ըստ աղբյուրի՝ զոհերի թիվը կարող էր ավելի շատ լինել, եթե Վանաձորի ոստիկաններն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկները օպերատիվորեն չժամանեին, և հենց նրանք են բոլոր վիրավորներին շտապ տեղափոխել հիվանդանոց, որոնցից 4-ի կյանքը Վանաձորի բժիշկները կարողացել են փրկել, իսկ մեկն էլ տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էր Երևանի հիվանդանոցներից մեկը:

Կասկածյալ Հ. Գրիգորյանը նախկինում 2 անգամ թմրամոլության համար դատապարտված է եղել, և բուժման նպատակով օրինական թմրամիջոց ստանալիս էր եղել: Իսկ մահացածների և վիրավորների մեջ նույնպես կան նախկինում դատապարտվածներ, և նրանցից մի քանիսը Հ. Գրիգորյանից թմրամիջոց էին ուզել, սակայն վերջինս հրաժարվել է տալ, ինչին պատասխան է լսել, որ «կա՛մ մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք»: Սպանության օրը, երբ հավաքվել էին Հ. Գրիգորյանի տանը, որտեղ միշտ հավաքատեղի է եղել, Հ. Գրիգորյանը իր մոտ եղած հրազենով կրակոցներ էր արձակել:

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև ինքնաձիգ: Քննչական խմբի ղեկավարը դիմելու էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Գրիգորյանի նկատմաբ։  

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news