ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թբիլիսին ընտրել է 2021թ․ աշխարհի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

Թբիլիսի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայը Թբիլիսին անվանել է 2021 թվականի աշխարհի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք», փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Որոշումն ընդունվել է «Հաշխարհային գրքի մայրաքաղաքի» Խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների հիման վրա, որը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսին Շվեյցարիայում:

Համաշխարհային գրքի մայրաքաղաքի թեկնածության առաջադրման Խորհրդատվական կոմիտեն կազմված է Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի (IPA), Գրադարանների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի (IFLA) եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից:

Թբիլիսիում տոնակատարության տարին կսկսվի 2021 թվականի ապրիլի 23-ից՝ Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք» հռչակված քաղաքները պարտավորվում են առաջ տանել ընթերցանությունն ու մեկ տարվա ընթացքում թեմատիկ միջոցառումներ անցկացնել՝ երեխաների համար գրքի փառատոն, գրքերը խաղերի վերածելու թվային ժամանակակից նախագիծ եւ այլն:

Նախագիծը, որի կարգախոսն է՝ «Այսպիսով, ո՞րն է ձեր հաջորդ գիրքը…», շեշտը դնում է երիտասարդության շրջանում ընթերցանությունն առաջ տանելու վրա: Քաղաքի հիմնական նպատակը ընթերցանության մասսայականացումն ու սոցիալական բոլոր խավերի համար գրքերի հասանելիությունը բարձրացնելն է:

2019-ին գրքի մայրաքաղաք էր ճանաչվել ԱՄԷ-ի Շարժա քաղաքը, 2020-ին գրքի մայրաքաղաք կդառնա Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը:

Նախորդ տարիներին հաղթողների շրջանում են՝ Մադրիդ (2001), Ալեքսանդրիա (2002), Նյու Դելի (2003), Անվերս (2004), Մոնռեալ (2005), Թուրին (2006), Բոգոտա (2007), Ամստերդամ (2008), Բեյրութ (2009), Լյուբլյանա (2010), Բուենոս Այրես (2011), Երեւան (2012), Բանգկոկ (2013), Պորտ Հարկորտ (2014), Ինչխոն (2015), Վրոցլավ (2016), Կոնակրի (2017) եւ Աթենք (2018): 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news