Unibank

Unibank Mobile

Քիմ Քարդաշյանի Հայաստան այցը՝ թվերով. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Քիմ Քարդաշյանն այսօր աշխարհում որպես անձ իր գործունեությամբ հանդերձ, ասոցացվում է երեք շատ կարևոր բաղադրիչների հետ, դրանք սոցիալական հիմնախնդիրներ են, կանանց առընչվող հիմնահարցերն են, և երրորդը՝ ընտանիքի ինստիտուտն է, որպես ընտանիքի մայր և կին, ահա այս հարցերն են որոնք հիմնականում բարձրաձայնվում են նրա կողմից»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:  

«GALLUP International association»-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն էլ նշել է, որ Քիմ Քարդաշյանն իր այցով, իր անձի հանդեպ հանրային այսչափ մեծ ուշադրությամբ ստվերեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը, և կարծում է կազմակերպիչներն այս հանգամանքը հաշվի առնելով պետք է նրա այցը Հայաստան կազմակերպեին առանձին, առավել օգուտ ստանալու համար:

Բանախոսներն անդրադարձել են նաև Քարդաշյան բրենդի և նրա հմայքի գաղտնիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս