Հետաքրքիր զարգացումներ Արցախում սպասվող ընտրություններում․ ով է Հայաստանի  ֆավորիտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպիսի՞ն կլինի քաղաքական ներկապնակը եկող տարի Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններում: Նախօրեին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հաստատել է իր մասնակցությունը նախագահական ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց Մայիլյանն է այդ ընտրություններում Հայաստանի իշխանությունների ֆավորիտը, որքան էլ ակնհայտ էր այս հարցում վարչապետ Փաշինյանի համակրանքը դեպի ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Մեր տեղեկություններով` Հայաստանի իշխանությունների` նախկին քաղաքական հասարակության սեկտորը վաղուց ծրագրել է իրենց թեկնածուն ունենալ Արցախում, բայց այս մասին, անշուշտ, կլռեն, որովհետեւ հակառակը կնշանակի միջամտություն սուվերեն Արցախի պետական գործերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս