Անցնող շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News

սահման

Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 90 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: