ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Sabah» պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ չնայած արևմտյան երկրների հորդորներին՝ Անկարան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում:
«Նրանք, ովքեր լռում էին, երբ Մոսուլում, Ռաքքայում և Դեր Զորում հազարավոր մարդիկ էին սպանվում, խուճապի մեջ են «Խաղաղության ակունք» գործողության հաջողությունից, և կոչ են անում դադարեցնել այն, սպառնում են Թուրքիային պատժամիջոցներով: Բայց մենք կանգ չենք առնի, քանի չենք հասել մեր նպատակներին»,- գրել է Քալընը թվիթերյան էջում:
Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին Թուրքիան հայտարարել էր դեռ հոկտեմբերի 9-ին։ Թուրքիան արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի, նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու տեղում 3-4 միլիոն սիրիացի փախստականներին բնակեցնելը: