Քրդերի 2-րդ խոշոր հրետակոծության հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 69 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

քրդեր

Քրդերը պատասխանում են իրենց դեմ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը։ Գրում է Ermenihaber-ը։ 

Սիրիայի քրդական ուժերը հրետակոծել են Թուրքիայի սահմանամերձ քրդաբնակ Մարդին և Շանլըուրֆա նահանգները, ինչի հետևանքով 2 նահանգներում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք։

Թուրքական աղբյուրը, հղում անելով Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարությանը, տեղեկացնում է, որ հրետակոծության հետևանքով 2 նահանգում վիրավորների թիվը հասնում է 69-ի, զոհերի թիվը՝ 7-ի: Վիրավորներից 45-ը Շանլըուրֆայից են, 24-ը՝ Մարդինից: Իսկ 7 զոհերից մեկը եղել է սիրիացի երեխա:

Քրդական ուժերը կրակ էին բացել թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե և Ջեյնարթընար շրջանների վրա: