Ոստիկանին սպանելու համար կասկածվողները 16 և 18 տարեկան են․ նրանք բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը:

Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:

Հիշեցնենք՝ գիշերը Երևանում միջադեպի հետևանքով ոստիկան է սպանվել, ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանին սպանելու կասկածանքով երկու հոգի բերման էին ենթարկվել։

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: