ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ԱԱԾ-ում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն այս պահին ԱԱԾ-ում է, այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը: 

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Դարակերտում գտնվող տուն։

75–ամյա Վարդան Թովմասյանը, իր տուն ԱԱԾ քննիչների այցելության մասին հայտներ էլ, որ  հետաքրքրվել են՝ ինչ միջոցներով են իրենք նորոգել տան տանիքը։

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ժամը 14:30-ին լինելու է ԱԱԾ շենքի դիմաց:

«Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,- գրել է Մելիքյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news