Ոստիկանության օպերացիան ծաղկի շուկայում կրել է «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի» անունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչեր, 35-ամյա Կարեն Ղ.-ի, 36-ամյա Գևորգ Մ.-ի, 19-ամյա Դավիթ Հ.-ի և 30-ամյա Դավիթ Մ.-ի վերաբերյալ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված անձինք առանց պետական գրանցման Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ին կից բացօթյա տարածքում կազմակերպել ու կազմակերպում են ծաղկի մեծածախ տոնավաճառ՝ դրա հետևանքով իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:

Նշված անձինք կասկածվում են նաև, որ այդ ամենի արդյունքում ֆիզիկական և իրավաբանական անձանց նշված վայրում ծաղկի առևտուր իրականացնելու թույլտվություն տալու դիմաց քաղաքացիներից ապօրինի եղանակով հավաքագրում են գումարներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն, իսկ օպերացիան կրել է «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի» անունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news