Արոնյանը, Կարուանան ու Անտոնին կիսում են առաջին հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

Արոնյան

ՖԻԴԵ Գրանդ Սվիս միջազգային մրցաշարում  հոկտեմբերի 18-ին կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Մրցակիցները 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Նրանց հետ տեղը կիսում է իսպանացի Դավիդ Անտոնը: 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա հենց Անտոնի դեմ:

Ռոբերտ Հովհաննիսյանը անգլիացի Լյուք Մաքշեյնի հետ կիսել է միավորները, Գաբրիել Սարգսյանն ու ռումին Կոնտանտին Լուպուլեսկուին ոչ ոքի են խաղացել։ Ամերիկացի Հիկարու Նակամուրայինպարտության է մատնել Հրանտ Մելքումյանին, Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել հունգարացի Պետեր Լեկոյի հետ։ Սերգեյ Մովսեսյանը  հաղթանակ է տարել Իսրայելի ներկայացուցիչ Ավիտալ Բարուխովսկու նկատմամբ, Կարեն Մովսեսյանը պարտության է մատնել ֆրանսուհի Մարի Սեբագին, Էլինա Դանիելյանը պարտվել է ադրբեջանցի Վասիֆ Դուրարբայիլին։