Թովմասյանի հրաժարականին հետապնդմամբ հասնելը կլինի նրա հաղթանակը․ իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

«ՍԴ ներկա կազմից պետք է ազատվել, սակայն ճշգրիտ քայլերով, որ հնարավոր չլինի հեռացման գործընթացում անգամ ցանկության դեպքում տեսնել քաղաքական ենթատեքստեր։ Վերջին օրերի գործողությունները թողնում են Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքին թիրախավորելու տպավորություն»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Հրայր Թովմասյանն այսպես, թե այնպես հեռանալու է։ Ես բոլորովին չեմ բացառում, որ իր ընտանիքի անդամներն անօրինականություն թույլ տված կլինեն, բայց այդ ամենը չպետք է արվի այնպես, որ թողնի թիրախավորման տպավորություն։ Վերջին երկու օրերի գործողությունները թողնում են այդ տպավորությունը։ Չեմ կարծում, որ այդ կերպ Թովմասյանին հնարավոր է ճնշել, և հասնել նրա հարժարականին։ Էլի եմ ասում, որ այդ ճանապարհով հրաժարականը կլինի նրա հաղթանակը»,- ասել է իրավապաշտպանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։