Մեկ օրում կամավոր զենք-զինամթերք հանձնելու 4 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

զենք

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմանում, բաժին է ներկայացել Նուբարաշենի 11-րդ փողոցի մի բնակիչ և կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, առանց համարի օդամղիչ հրացան և տարբեր տրամաչափի 288 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

***

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19.30-ի սահմանում, բաժին է, ներկայացել Մասիս քաղաքի մի բնակիչ և կամավոր հանձնել ջնջված գործարանային համարով, կտրած փողով, առանց խզակոթի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, , «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տրամաչափի 43 փամփուշտ: Ներկայացված զենք-զինամթերքը ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

***

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15.30-ի սահմանում, բաժին է ներկայացել Մասիսի մի բնակիչ և կամավոր հանձնել է 2 նռնակ ՝ առանց պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ, որի մեջ եղել է 5.45 մմ տ/չ 13 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 171 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

***

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14.30-ին, Գանձաքար գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տ/չ, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 51 փանփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն