Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանքները կապ ունեն հորս գործի հետ. Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի համոզմամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանքները կապ ունեն իր հոր գործի հետ։ Քոչարյանի կալանավորված աջակիցների խափանման միջոցի բողոքի քննության նիստից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց Լևոն Քոչարյանը՝ նշելով, որ իր ասածի ապացույցը հենց միայն ժամանակացույցն է։

«Ե՞րբ սկսվեց ՍԴ-ի ու Հրայր Թովմասյանի դեմ այս ամենը, ինչ-որ մեկը կասկած ունի՞, որ եթե հորս գործով Հրայր Թովնմասյանը սեպտեմբերի 4-ին իշխանությանը ցանկալի որոշում կայացներ, այս ամենը տեղի չէր ունենա։ ՍԴ-ի նկատմամբ ճնշումները սկսվեցին այն ժամանակ, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշում կայացրեց կասեցնել գործն և ուղարկել ՍԴ։ Իսկ վերջնական կետը սեպտեմբերի 4-ն էր, երբ հասկացան՝ ՍԴ-ն իրենց ենթակայության տակ չէ»,-ասաց նա։

Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ իշխանությունը շատ պրիմիտիվ է գործում, բայց բոլոր ապօրինությունների համար պատասխանատվություն է կրելու։

«ԱԺ-ն ուղարկեց դիմում ՍԴ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին, սակայն ՍԴ-ն այն վարույթ չընդունեց։ Դրանից հետո Թովմասյանի դեմ անհեթեթ մեղադրանքները սկսվեցին, ամոթ է»,-ասաց նա։