Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է օդանավակայանում․ նա չի կարողացել վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Սամվել Մայրապետյանը դեռևս Գերմանիայում է։ Նրա փաստաբանները ՀՔԾ-ին գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա փոխանցմամբ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։